ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Երբ հավատը պակասում է

Երբ հավատը պակասում է
13.09.2025 | 21:59

Սեպտեմբերի 14

Տեր, հավատում եմ, օգնիր իմ

Անհավատությանը (Մարկ. Թ. 24)։

Մարդկային սրտի աղաղակը իրապես արտահայտում է իրեն հույժ անհրաժեշտ հավատի կարիքը. ինչպես պարզ արտահայտում էր այս աղաղակը, որ Ինձ ուղղվեց, երբ Ես երկրի վրա էի:

Այս արտահայտությունը ցույց է տալիս հոգու առաջադիմությունը:

Երբ մարդը ճանաչում է Ինձ ու Իմ զորությունը. ճանաչում է Ինձ` իբրև օգնող ու փրկող, այդժամ այդ հոգին օրը օրին, ավելի ու ավելի է հավատում Ինձ: Միաժամանակ այդ հոգին ավելի գիտակից դառնալով, տեսնում է Ինձ վրա ունեցած բացարձակ վստահության իր պակասը:

«Տեր, հավատում եմ, օգնիր իմ անհատությանը»:

Այս է հոգու առաջադիմությունը: Նախ առաջ եկած հավատք, ապա աղաղակ` էլ ավելի հավատքի, աղաչանք` հաղթահարելու ամեն տեսակ անհավատության արտահայտություն և ամեն տեսակ վստահության պակաս:

Այդ աղաղակը լսվեց: Այդ աղոթքն անպատասխան չմնաց:

Առավե՛լ հավատք և միաժամանակ էլ ավելի՛ զորություն տրվեց հայցողին` տեսնելով, որ օրը օրին պակասում է իր վստահությունը:

Իմ զավակներն ընտրում են առաջ գնալու ա՛յս ճանապարհը և հանգրվանից հանգրվան անցնելով` ավելի՛ են մոտենում Ինձ:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ